Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը

Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Գյուղամեջ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում