Ռուսաստանը Միջերկրական ծովում համալրում Է իր ռազմածովային ուժերի խմբավորումը
29/08/2013 14:38
Նմանատիպ
Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման նավակազմը մոտ օրերս կկհամալրվի: Այդ մասին օգոստոսի 29-ին «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է Ռուսաստանի Գլխավոր շտաբի մի աղբյուր:
«Այժմ Արեւելյան Միջերկրականում ստեղծված հայտնի իրադրությունը մեզնից առանձին շտկումներ Է պահանջել ռազմածովային ուժերի խմբավորման կազմում: Մոտ օրերս այն պետք Է համալրվի Հյուսիսային նավատորմի մեծ հակասուզանավային նավով: Ավելի ուշ դրան կմիանա Սեւծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռակիր հածանավը, որն այժմ ավարտում Է առաջադրանքների կատարումը Հյուսիսային նավատորմում»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ աշնանը ռազմածովային ուժերի միջերկրածովյան խմբավորումը պետք Է համալրի Խաղաղօվկիանոսյան նավատոմի «Վարյագ» հրթիռակիր հածանավը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում