Մայիսի 28-ին ընդդիմությունը «Համահայկական Դիմադրության» հանրահավաք է հրավիրում
27/05/2022 12:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: Մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք «Համահայկական Դիմադրության» հանրահավաք: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը.
«Մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերկերտման օրը, վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքը:
18:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում, հրավիրում ենք «Համահայկական Դիմադրության» հանրահավաք։
Հոգնել չկա՛, նահանջել չկա՛։ Գնում ենք մինչև հաղթանակ»,-գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում