Հայաստանում գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Հայաստանում գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, Times․am: Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 4 բալ , Կոտայքի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում