Երևանի բնակիչը ԱՄՆ քաղաքացու կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ

Երևանի բնակիչը ԱՄՆ քաղաքացու կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված քրգործը հարուցվել է մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Պարզվել է ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։ Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում