Երկու ոստիկան և երկու ցուցարար վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Երկու ոստիկան և երկու ցուցարար վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, Times․am: Ոստիկանության 2 ծառայող տեղափոխվել են հիվանդանոց «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որի ընթացքում վնասվածքներ էին ստացել 2 կողմից էլ։

Ավելի վաղ Այս մասին 24News-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասել էր, որ շտապօգնությունը 2 ցուցարարի ոտքի վնասվածքի պատճառով տեղափոխել է 1-ին հիվանդանոց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում