ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել․ Ադրբեջանի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել․ Ադրբեջանի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, Times․am: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում