Ուկրաինայից Լեհաստան ժամանած 2 մլն փախսականներ որոշել են մնալ երկրի տարածքում

Ուկրաինայից Լեհաստան ժամանած 2 մլն փախսականներ որոշել են մնալ երկրի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, Times․am: Լեհաստան ժամանած երկու միլիոն ուկրաինացի փախստականներ որոշել են մնալ երկրի տարածքում: Հունիսի 1-ին այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեվ Ռաուն Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավելի քան 5 միլիոն ուկրաինացիներ են հարկադրված եղել լքելու իրենց երկիրը, 3,5 միլիոնը ժամանել Է Լեհաստան: Մեր գնահատմամբ 2 միլիոնը որոշել Է մնալ Լեհաստանում»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ բոլոր ուկրաինացիները, որոնք նման որոշում են ընդունել, կարող են օգտվել բոլոր սոցիալական եւ տնտեսական իրավունքներից՝ լեհ քաղաքացիների հետ հավասար:

Ըստ որում գերատեսչության ղեկավարը նշել Է, որ դեռ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկիզբը, Լեհաստանում արդեն կար 1,5 միլիոն ուկրաինացի քաղաքացի: «Եվրամիությունում միգրացիայի հարցը դիտվում Է որպես բոլոր անդամ երկրների պատասխանատվություն: Բանակցություններ են ընթանում այն մասին, թե ինչպես վճարել Լեհաստանի կառավարությանն ուկրաինացի փախստականների տեղավորման համար: Այս պահին մենք առայժմ Բրյուսելից այդ հարցի պատասխան չենք ստացել: Բայց մենք ակնկալում ենք, որ խնդիրը շուտով կլուծվի»,- պարզաբանել Է Ռաուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում