Պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաներից մեկի տնից թալանել են խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր

Պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաներից մեկի տնից թալանել են խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսանդր Մարկոսյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և գողություն կատարել։

Ա. Մարկոսյանը ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 27-ին, ժամը 18։00-ից մինչև մայիսի 29-ի 22։30-ն ընկած ժամանակահատվածում բնակարանի պատշգամբով մուտք են գործել իր տուն և այնտեղից հափշտակել 2 մլն դրամ ու ոսկյա զարդեր։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Մարկոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության բաց հանքի կառավարչության ղեկավարի տեղակալ։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում