Էշով ակցիա արած քաղաքացին սուտ մատության մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է

Էշով ակցիա արած քաղաքացին սուտ մատության մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, Times․am: Սևադա Ղուկասյանը երեկ գիշեր երկու ամսով կալանավորել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Սևադա Ղուկասյանի կողմից նախորդ ամսվա սկզբներին հաղորդում էր ներկայացվել ԱԱԾ հանցագործության վերաբերյալ, որ ոստիկանների կողմից իրեն ոստիկանական բաժին բերման ենթարկելու ընթացքում անհամաչափ ուժ է կիրառելու հետևանքով կոտրվել է նրա ատամը։ ԱԱԾ-ն գործ էր հարուցել, բայց գործը կարճվել էր, և սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել՝ իբրև թե իր տված տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում։ Կալանավորման հիմք է հանդիսացել համացանցում հայտնված տեսանյութ, որում Սևադան խոսում է ինչ-որ անձնավորության հետ և ասում, որ ատամը կոտրվել է, բայց պարզ չէ, թե որտեղից այդ ձայնագրությունը, բացի այն ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է, պարզ չէ նաև ձայնագրության աղբյուրը»,- նշել է պաշտպանը։

Սերգեյ Հարությունյանը Սևադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում և գտնում է, որ Սևադա Ղուկասյանին անհիմն են կալանավորել։

«Սա նախադեպ է և ստացվում է, որ եթե որևէ ոստիկանի կողմից քաղաքացի տուժի, նախքան դրա մասին բարձրաձայնելը քաղաքացին հաշվի է առնելու Սևադայի դեպքը։ Այսպես կարծես թե ուզում են կանխել, որ որեւէ մեկը հաղորդում չտա»,- հավելել է պաշտպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում