Մոսկվայում սպանվել է գործարար Հովհաննես Կամարյանը` Քյավառցի Հովոն․ տեսանյութ

Մոսկվայում սպանվել է գործարար Հովհաննես Կամարյանը` Քյավառցի Հովոն․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Մոսկվայի կենտրոնում սպանել են 60-ամյա գործարար Հովհաննես Կամարյանին: Դեպքը տեղի է ունեցել Կոմսոմոլսկի պողոտայում՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ։

ВЧК-ОГПУ տելեգրամյան ալիքի տվյալներով`Կամարյանը նշված ռեստորանում է եղել մի կնոջ հետ, որտեղից դուրս գալուց հետո թիկունքից նրանց է մոտեցել քիլլերը: Վերջինս նախ կրակել է Կամարյանի թիկունքին, ապա մի քանի կրակոց արձակել արդեն գետնին ընկած Կամարյանի գլխին։ Քիլլերը նկարել է զոհի մարմինն ու դիմել փախուստի:

Նախնական տվյալներով՝ սպանությունը եղել է պատվիրված։ Հովհաննես Կամարյանը Հայաստանի կողմից գտնվել է հետախուզման մեջ: Ըստ շրջանառվող վարկածի` գործարարի սպանության պատճառ կարող էր դառնալ ոչ թե բիզնես ոլորտում ունեցած հակասությունները, այլ հայրենակիցների կողմից վրեժխնդրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում