Սիրելի Վեհափառ տեր, ո՞ւր եք դուք, ժողովուրդը ձեր պետքը ունի․ տեսանյութ
03/06/2022 19:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, որպես սփյուռքահայ, որ օծված է Կիլիկիո թեմի մյուռոնով, ձեզ եմ դիմում․ սիրելի՛ Վեհափառ տեր, ո՞ւր եք դուք, ժողովուրդը ձեր պետքը ունի, եկեք՝ կանգնեք ձեր ժողովրդի կողքին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը շրջափակված Կառավարության շենքի դիմաց։
«Սիրելի՛ հոգևոր հայրեր, միացե՛ք մեզ և առաջնորդեք այնտեղ, որտեղ Մոնթեները, Պետոները, Թաթուլները, մեր բոլոր զոհված տղերքը իրենց մեռոնով արցունք կբերեն երկնքից և փառք կտան այս ժողովրդին»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։
Ժողովուրդն ու իշխանությունը այստեղ է, նշեց նա, կլինենք տերը մեր երկրի։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում