Ուկրաինայի դեսպանը Գերմանիայի որոշումը որակել է խայտառակություն

Ուկրաինայի դեսպանը Գերմանիայի որոշումը որակել է խայտառակություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, Times․am:  Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը արձագանքել է Բեռլինի որոշմանը՝ կապված Կիևին զենքի մատակարարման հետ։

Դիվանագետը նշել է, որ Գերմանիան «ցինիկաբար հրաժարվում է» Կիևին մատակարարել նույնիսկ Leopard-1 տեսակի հին տանկեր ու БМП Marder տեսակի հին զրահամեքենաներ։

«Այս փաստը կմտնի պատմության մեջ, սա խայտառակություն է»,- շեշտել է Մելնիկը։

Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը մեկ անգամ չէ, որ մեղադրել է գերմանական իշխանություններին, փաստելով, որ վերջիններս հրաժարվում են Կիևին զենք մատակարարելուց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում