Բակո Սահակյանն այցելել է «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 29-ին այցելել է «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և տեղում ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

Երկրի ղեկավարը կարևորել է նման ձեռնարկության առկայությունը, որտեղ գործում են տեքստիլ, կարի, գորգի և բրդի մշակման արտադրամասեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գործարանի ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Արցախի թեթև արդյունաբերության երբեմնի փառքը վերականգնելու համար:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում