Ձեր վախերով մի՛ նպաստեք Փաշինյանի կործանարար քաղաքականությանը, տանը մի՛ նստեք․ ԵՊՀ դասախոս
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, Times․am: Օրեր առաջ խորհրդարանական ընդդիմությունը հարցեր բարձրացրեց գործող իշխանությունների առաջ հարցեր, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ արտաքին քաղաքականության կարմիր գծերին։ Այդ կարմիր գծերը ձևակերպված էին հստակ և պարզորոշ, դրանք չպահելը իսկապես կորստաբեր է լինելու առանձապես Արցախի գոյության համար և ընդհանրապես հայոց պետականության համար։ Ինչպես փոխանցում է Yerevan.Today.am-ը, այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմանյանը։
«Մենք տեսանք, որ գործող իշխանությունների համար նույնիսկ այս կենսական հարցերում գոյություն չունեն կարմիր գծեր։ Փաշինյանի իշխանության չորս տխրահռչակ տարիների և հատկապես նոյեմբերի 9-ից հետո որդեգրած արտաքին քաղաքական քայլերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նա մեր պետությունը մտցրել է աշխարհաքաղաքական վտանգավոր պայմանավորվածությունների ու խաղերի մի դաշտ, որտեղ ՀՀ-ն տրամադրում է իր տարածքը կենտրոնասիական նավթն ու գազը ադրբեջանական նավթի ու գազի հետ միասին Թուրքիայի վրայով դեպի Արևմուտք հասցնելու համար, ինչին Ադրբեջանը համաձայնվում է Արցախն ամբողջությամբ վերցնելու պայմանով և ինչի հետևանքը պետք է դառնա Հարավային Կովկասից ՀՀ դաշնակից ՌԴ-ի դուրս մղումը»,-ասաց նա։
Սողոմոնյանը ներկայացրեց՝ ինչպիսին պետք է լինի Թուրքիայի հետ բանակցային ռազմավարությունը, երբ պետության ղեկին լինեն պետական շահերով առաջնորդվող իշխանություններ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում