Մելիտոպոլում պատրաստվում են Ռուսաստանին միավորվելու հարցով հանրաքվեի

Մելիտոպոլում պատրաստվում են Ռուսաստանին միավորվելու հարցով հանրաքվեի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, Times․am: Մելիտոպոլի ռազմա-քաղաքացիական ադմինիստրացիայի ղեկավար Գալինա Դանիլչենկոն հայտարարել է, որ քաղաքում պատրաստվում են Ռուսաստանին միավորվելու հարցով հանրաքվեի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք գիտենք, որ մեր ապագան Ռուսաստանի հետ է և հիմա պատրաստվում ենք հանրաքվեի»,-ասել է նա։

Դանիլչենկոն հայտարարել է, որ հանրաքվեի պատրաստվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի այցի արդյունքների հիման վրա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում