Ուկրաինական ճգնաժամից աշխարհում տուժել է 1․6 միլիարդ մարդ․ ՄԱԿ

Ուկրաինական ճգնաժամից աշխարհում տուժել է 1․6 միլիարդ մարդ․ ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, Times․am: Վերջին երեք ամիսներին ուկրաինական ճգնաժամը առնչվել է 1․6 միլիարդ մարդու։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենային, էներգետիկ և ֆինանսական գլոբալ ճգնաժամերի հաղթահարման խումբը, փոխանցում է ТАСС-ը։

ՄԱԿ-ում ընդգծել են, որ Ուկրաինայում հատուկ գործողությունները տևում են արդեն 3 ամսից ավելի։ «Աշխարհը բախվել է խորացող ճգնաժամի, որից տուժել է ընդհանուր առմամբ 1․6 միլիարդ մարդ»,-նշել են փորձագետները։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, պարենային գլոբալ ճգնաժամը հնարավոր չէ լուծել, քանի դեռ շուկա չեն վերադարձել Ռուսաստանից և Ուկրաինայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, ուկրաինական ճգնաժամը կարող է հանգեցնել աղքատության և սովի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում