ԳՇ պետ չունենալը ցույց է տալիս, որ Հայաստանի օկուպացիոն վարչակարգը զբաղված է բանակը քանդելով

ԳՇ պետ չունենալը ցույց է տալիս, որ Հայաստանի օկուպացիոն վարչակարգը զբաղված է բանակը քանդելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, Times․am: Էս որ արդեն 3,5 ամիս է գրում եմ, որ ԳՇ պետ չունենք ու որ դա ցույց է տալիս, որ Հայաստանի օկուպացիոն վարչակարգն ըստ էության զբաղված է բանակը քանդելով, Պապիկյան Սուրոն վերջը որոշել է իր ծանր տեղից վեր կենալ ու պատասխան տալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում։

«Երկու օր առաջ Հ1-ին հարցազրույցում մոտավորապես հետևյալն է ասել, թե «Նորմալ ա, տենց ա հիմա պետք, հետո կդնենք»։

Բառացի այդպես չի ասել, բայց իմաստը դա է։

Մոտավորապես նույնն ա, ինչ. «Գերիները մի երկու ամիս էլ կսպասեն, ոչինչ, կարևորը ես վլաստը պահեմ»։ [Նիկոլի այդ ճառից, եթե հիշում եք, արդեն մի տարի է անցել, գերիները դեռ սպասում են]»-գրել է Վրթանեսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում