Լավրովը պետք է զգա ժողովրդի շունչը. այսօր ԱԳՆ շենքը չենք շրջափակելու. Սաղաթելյան

Լավրովը պետք է զգա ժողովրդի շունչը. այսօր ԱԳՆ շենքը չենք շրջափակելու. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, Times․am: պատակը ԱԳՆ շենքը շրջափակելը չէ, այլ ուղերձները տեղ հասցնելը։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցի կապակցությայմբ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Էն նպատակով ենք ստեղ, որպեսզի փոխանցենք, որ էն մարդու հետ, որ բանակցում են, չունի մանդատ՝ մեր ժողովրդի անունից բանակցելու, ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, քանի որ ինքը չի արտահայտում ժողովրդի շահերը»,-ասել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում