Թուրքիայի հանրային հեռուստաալիքը Էրդողանին «բոմժ», իսկ նրա դստերը` «բութ» են անվանել
Նմանատիպ
Թուրքիայի ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհուրդը երկրի հանրային հեռուստաալիքը տուգանել է վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին եւ նրա դստերը «նվաստացնելու» համար:
Թուրքական «T24» հեռուստաալիքը հաղորդում է, որ հունիսի 17-ին Ստամբուլի Գեզի այգու բողոքի ցույցերին նվիրված հաղորդման հյուր, Թուրքիայի երիտասարդական միության նախագահ Չաղդաշ Ջենգիզը հայտարարել էր. «Էրդողանը գործում է դիկտատորի նման: Դա մի մարդ է, որը չափ չգիտի: Նա հայտարարություններ է հնչեցնում, որը սազում է փողոցային թափառաշրջիկի»:
Հեռուստաալիքի հունիսի 21-ի մի այլ հաղորդման մեջ էլ շարքային քաղաքացիներից մեկը զրույցի ժամանակ ասել է. «Էրդողանը տարիներ շարունակ կրկնում է միեւնույն սուտն այն մասին, որ իր դուստրը գլխաշոր կրելու համար չի կարողացել բարձրագույն կրթություն ստանալ: Այնինչ’ նրա աղջիկը, որը տարեկան 52 մլն լիրա աշխատավարձ է ստանում, այնքան ուղեղ չունի, որ հաղթահարի համալսարանի ընդունելության քննությունները»:
Թուրքիայի ռադիոհեռուստատեսության պետական հանձնաժողովը որոշել է, որ Էրդողանի եւ նրա դստեր հասցեին արված այդ արտահայտությունները «քննադատության շրջանակից դուրս են եւ նվաստացուցիչ բնույթ են կրում», եւ հանրային հեռուստաալիքին տուգանել 12 հազար լիրա գումարի չափով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում