Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու BMW-ն, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են
09/06/2022 15:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, Times․am: Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BMW 535 և Jinbei մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց են տեղափոխվել շտապնօգության բժիշկն ու բուժքույրը, ովքեր կանչով մեկնելիս են եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում