ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հինգ անդամները կքննարկեն Սիրիայում առկա իրվաիճակը
Նմանատիպ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները օգոստոսի 29-ին Երևանի ժամանակով 22:30-ին կհանդիպեն, որպեսզի քննարկեն Սիրիայում առկա իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ‘այդ մասին «Ռոյթեր»-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը:
ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ անդամներն են’ Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին է ներկայացրել բանաձևի նախագիծ, որով դատապարտում է քիմիական զենքի օգտոգարծումը և նախատեսում միջազգային հանրության միջամտությունը խաղաղ բնակչության պաշտպանության համար:
Սիրիայում իրավիճակը վերջին ժամանակների համեմատ լրջորեն սրվել է օգոստոսի 21-ից, երբ տեղեկություն է ստացվել կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Ընդդիմությունը հայտարարել էր 1300 զոհերի մասին: Արևմտյան երկրները, այդ թվում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան օգտվելով այդ չհաստատված տեղեկատվությունից, բացեիբաց սկսել են խոսել սիրիական հակամարտությանը հնարավոր ռազմական միջամտություն ցուցաբերելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում