Նայեցի, դատավորը ոչ միչ տեղ չկա՝ ոչ իր տեղում, ոչ սեղանի տակ, ոչ աթոռների. Միհրան Պողոսյան

Նայեցի, դատավորը ոչ միչ տեղ չկա՝ ոչ իր տեղում, ոչ սեղանի տակ, ոչ աթոռների. Միհրան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, Times․am: 168.am-ը երեկ մանրամասնորեն անդրադարձել էր Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի հարցով Վերաքննիչ քրեական դատարանում ստեղծված իրավիճակին, երբ պաշտպանը ոչ մի կերպ չէր կարողանում ոչ ծանոթանալ գործի նյութերին և ոչ էլ իմանալ անհապաղ քննության ենթակա գործի նիստի օրն ու ժամը:

Երեկ առավոտյան վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց՝ այսօր՝ առավոտյան 10:00-ին, նշանակված է դատական նիստ:

Նիստը սակայն, ինչպես պարզվեց պաշտպանի հրապարակած տեսանյութից, չկայացավ: Դատավոր Տիգրան Սիմոնյանը չէր ներկայացել դատական նիստին:

«Ինձ անձամբ հեռախոսոազանգով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն էր տեղեկացրել, որ այսօր՝ առավոտյան 10:00-ին, նիստ է նշանակված: Ես դա համարել եմ պատշաճ ծանուցում ու եկել եմ նիստի, սակայն դատավոր Տիգրան Սիմոնյանը չկա, չկա նաև դատախազը»,-դատական նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Միհրան Պողոսյանը:

Վերջինս նաև նշեց՝ ամեն տեղ փնտրել է դատավորին, անգամ սեղանի ու աթոռների տակ, բայց ոչ մի տեղ վերջինիս չի գտել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում