Դոնեցկում բրիտանացի և մարականցի վարձկանները դատապարտվել են մահապատժի

Դոնեցկում բրիտանացի և մարականցի վարձկանները դատապարտվել են մահապատժի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, Times․am: Ռուսաստանը չի խառնվի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դատական համակարգին և չի փորձի ազդել արտասահմանցի երեք վարձկաններին, որոնք կռվում էին Ուկրաինայի կողմից, մահապատժի ենթարկելու դատավճռի վրա։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հունիսի 9-ին ԴԺՀ-ի գերագույն դատարանը բրիտանացիներ Շոն Պիներին, Էնդրյու Հիլին և մարականցի Սաադուն Բրիգամին դատապարտել է գնդակահարության, որոնք մեղադրվում են վարձկանության և նախնական պայմանավորվածությամբ ուժով իշխանության զավթման փորձի մեջ։

Նրանք ունեն մեկ ամիս ժամանակ դատավճիռը բողոքարկելու կամ ներում խնդրելու համար։

Լավրովի խոսքով՝ հանցագործությունը, որում նրանք մեղադրվում են, կատարվել է Դոնբասում և քննվել է տեղի օրենսդրությամբ։

«Մնացած ամեն ինչը սպեկուլյացիայի առարկա են»,-մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում