Հետ քայլ չի լինելու. Բանակցություններն ավելի մեծ թափով առաջ գնալու շուրջ են. Իշխան Սաղաթելյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, Times․am: Հիմա տարբեր ուժերի և անհատների հետ շատ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու, այս ձեռքբերումներն արձանագրելուց հետո Շարժումն ընդլայնելու ուղղությամբ։ Առաջիկայում այս մասին ավելի ծրագրային կխոսենք: Մի բան ես ձեզ բոլորիդ վստահեցնում եմ` որևէ պարագայում, որևէ կերպ նահանջ, հետքայլ չի լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։
Պատասխանեմ բոլոր այն խոսակցություններին, որ անընդհատ շրջանառվում են` մարելու, կասեցվելու, հետքայլ անելու մասին։ Չկա այդպիսի բան։ Մեր բոլոր քննարկումները Շարժումն ավելի ընդլայնելու, նոր թափ հաղորդելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ թափով առաջ գնալու շուրջ են:
Գտնում ենք, որ այն, ինչ մինչև հիմա արել ենք, շատ արդյունավետ էր։ Բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք։ Հետևաբար, այո՛, հնարավոր է մեր քայլերի ու գործողությունների մեջ լինեն փոփոխություններ: Եթե դուք տեսել եք, այս 40 օրվա ընթացքում մենք ինչ անհրաժեշտ եղել է արել ենք` սկսած հետևողական անհնազանդության ակցիաներից, շենքերը շրջափակելուց, բայց այս ամենը պահելով որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու ենք…
Ասել եմ և ասում եմ` Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն։ Ինչքան արյուն նա թափել է հերիք է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում