Կյանքից հեռացել է Ռաֆայել Քոթանջյանը

Կյանքից հեռացել է Ռաֆայել Քոթանջյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, Times․am: Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942 թվականին Թբիլիսում, 1946–ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։

1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիրան։

Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում․ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը։

2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։

2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի և այլ պարգևների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում