Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք և այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները
13/06/2022 15:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, Times․am: Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ
Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում