Ինչպես են «Երևան Սիթի»-ից նռնակով հափշտակում մի քանի միլիոն դրամ. տեսանյութ

Ինչպես են «Երևան Սիթի»-ից նռնակով հափշտակում մի քանի միլիոն դրամ. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, Times․am: Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ դիմակավորված, նռնակով զինված հանցագործը Երևանում՝ Ծարավ Աղբյուր փողոցում, մտել «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանաման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել մոտ 4 մլն 500 հազար դրամ գումար, ապա դիմել փախուստի։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու պարեկները Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 59/5 հասցեի մոտ հայտնաբերել են նռնակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է հանցագործինը, ով իր սև գործն անելուց հետո նռնակը նետել ու դիմել է փախուստի։

Այն վնասազերծելու համար դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ՕՀՊ-ի պատասխանատու Չեբեյանի գլխավորությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 12-ին, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել էր «Երևան Սիթի»-ի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում