ԱՄՆ-ն կրկին հին արդարացումը գտավ նոր պատերազմ սկսելու համար
Նմանատիպ
ԱՄՆ-ի վարչակազմն օգոստոսի 29-ին Կոնգրեսի ղեկավարիներին ծանոթացրել Է Դամասկոսի մերձակայքում քիմիական գրոհի մասին տեղեկատվությանը եւ նրանց ներկայացրել Է պատասխան գործողությունների հնարավոր տարբերակները: Ինչպես լրագողներին պատմել Է դեմոկրատ կոնգեսական Էլիոտ Էնջելը, ամերիկացի պաշտոնատար անձինք չեն կասկածում, որ հենց Սիրիայի իշխանություններն են քիմիական զենք կիրառել խաղաղ քաղաքացիների դեմ:
Նա մասնակցել Է այն հատուկ ճեպազրույցին, որն օրենսդիրների համար հրավիրել Էին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Սյուզան Ռայսը, ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի փոխնախագահ ծովակալ Ջեյմս Ուինֆելդը: Միջոցառումը տեղի Է ունեցել հեռախորհրդաժողովի ռեժիմով, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Գլխավոր միտքն այն Է, որ նրանք կասկած չունեն, որ հենց Ասադի կառավարական ուժերն են կիրառել քիմիական զենքը»,- ասել Է Էնջելը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում դեմոկրատների ավագը:
Ճեպազրույց վարողները, մասնավորապես, վկայակոչել են սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների «որսված» խոսակցությունները, որոնք իբր հաստատում են Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի առնչությունը քիմիական զենքի օգտագործմանը: Բացի դրանից, գրանցվել Է կառավարական զորքերի տեղաշարժը Դամասկոսի շուրջը, որն, Սպիտակ տան կարծիքով, վկայում Է «քիմիական գրոհի նման ինչ-որ խոշոր բանի» նախապատրաստման մասին:
Իսկ այս ամենը վկայում է, որ ԱՄՆ-ն արդարացումէ գտել Սիրիայի դեմ պատերազմ սկսելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում