Կհարվածի՞ Ռուսաստանը Կիևի որոշումների ընդունման կենտրոններին

Կհարվածի՞ Ռուսաստանը Կիևի որոշումների ընդունման կենտրոններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, Times․am: Պետերբուրգյան տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր տեսակետն է արտահայտել Կիևի որոշումների ընդունման կենտրոններին հարվածելու վերաբերյալ։

«Ինչ վերաբերվում է կարմիր գծեր հատելուն, թույլ տվեք այդ մասին չարտահայտվել, որովհետև դա մեր կողմից կնշանակի շատ խիստ գործողություններ Կիևի որոշումների ընդունման կենտրոնների ուղղությամբ։ Բայց դա այն բնագավառն է, որտեղ որոշումներն ընդունում է ՌԴ ռազմա-քաղաքական ղեկավարությունը»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը ընդգծել է, որ այն մարդիկ, որոնք արժանացել են Մոսկվայի կողմից համապատասխան գործողությունների, իրենք պետք է հետևություններ անեն, ինչերի կարող են բախվել, եթե անցնեն սահմանը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում