Սնոուդենը նոր փաստեր է գաղտնազերծել
Նմանատիպ
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սաոուդենը գաղտնազերծել Է այն փաստաթղթերը, որոնք հայտնում են Միացյալ Նահանգների հետախուզական հանրակցության՝ 2013 հարկային տարվա բյուջեի մանրամասները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին գրել Է Washnigton Post թերթը:
Թեեւ ԱՄՆ-ի կառավարությունն, սկսած 2007 թվականից, հրապարակում Է ամեն տարի հատուկ ծառայություններին տրամադրվող ֆինանսական միջոցների գումարը, այդ հիմնադրամների օգտագործման մանրամասները մինչ օրս չեն դարձել հասարակայնության սեփականությունը:
Ինչպես հետեւում Է հրատարակության նյութերից, ընթացիկ ֆինանսական տարում հատուկ ծառայությունները, որոնց հաստիքակազմը հասնում Է ավելի քան 107 հազարի, ԱՄՆ-ի կառավարությունից կստանան 52,6 միլիարդ դոլար: «Հետախուզական» բյուջեի նախագիծը նախատեսում Է, որ այդ միջոցների մեծ մասը կտրամադրվի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ)՝ 14,7 միլիարդ դոլար: Զուգադրելի գումարներ կստանան Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) եւ Օդատիեզերական հետախուզության ազգային վաչությունը՝ համապատասխանաբար 10,8 եւ 10,3 միլիարդ դոլար:
Բացի դրանից, ինչպես գրել Է թերթը, ԱԱԳ-ի բյուջեում ամրագրված Է մի քանի հարյուր միլիոն դոլար, որն այդ գերատեսչությունն ամեն տարի վճարում Է ԱՄՆ-ի ընկերություններին դրանց հաղորդակցական ցանցեր գաղտնի ներթափանցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում