Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, Times․am: Ժողովուրդ ջան, մենք ներկայացրել ենք պետական իրավական ոլորտի մեր տեսլականը, որից բխելու են դետալավորված գործողություններ: Ինչպես փոխանցում է Yerevan.Today.am-ը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Դատական համակարգը, իրավապահ համակարգը եթե չլինի անկախ, անվախ ու արդար որևէ բարեփոխում հնարավոր չէ: Այս անգամ ուզում եմ առիթն օգտագործել և 9 կետից բաղկացած սկզբունք ներկայացնել, թե ինչ պետք է չլինի այս ոլորտում.
1. Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել
2. Անչափահասին ապագա զինվորին ծեծող և զինվորներ ծնող հայ մայրերին ծեծող ոստիկաններին չի կարելի դուրս չշփռտել ոստիկանությունից, իսկ իրական ոստիկաններին արժանապատիվ կյանք չապահովել
3. Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել
4. Միայն կալանավորող, կալանքը ֆետիշացնող դատավորներ ՉԻ ԿԱՐԵԼԻ կարգել, իսկ եղած նմաններին դուրս չշպռտել համակարգից
5. Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի միակ բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ
6. Չի կարելի քննիչներին ստիպել իրենց խղճի դեմ գնալով ապօրինի գործեր կարել, իսկ դատախազներից պահանջել դա հաստատել
7. Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը
8. Չի կարելի որ ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ապահովող դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարինը իրենց պարգևավճարներով։
9. Չի կարելի որ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն առանց բարձրագույն կրթության առանց կենսագրության, առանց պրոֆեսիոնալիզմի պարզապես իշխանության ու կոնկրետ շահերի ծառայող մարդիկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում