Հայտնի է՝ երբ Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ
19/06/2022 21:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, Times․am: «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով հռոմեական ակումբից հեռանալուն։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան՝ արդեն մյուս շաբաթ Մխիթարյանը բուժզննում կանցնի և երկու տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «գայլերի» հետ և որոշել է միանալ «ներաձուրիներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում