Աֆղանստանում ահաբեկչություն հետևանքով նոր զոհեր կան
Նմանատիպ
Աֆղանստանում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է չորս մարդ, այդ թվում՝ Կունդուզի նահանգի գավառապետներից մեկն ու նրա երեք թիկնապահները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ըստ Աֆղանստանի իշխանությունների տվյալների՝ ահաբեկչական գործողությունն իրականացրել Է մահապարտը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, օգոստոսի 28-ի երեկոյան ֆղանստանի Ֆարահ արեւմտյան նահանգում ոստիկանության ստորաբաժանումն ընկել Է «Թալիբան» շարժման զինյալների սարքած դարանը: Թալիբների հետ բախումների հետեւանքով զոհվել են ազգային ոստիկանության 15 աշխատակիցներ, եւս 10-ը՝ վիրավորվել են:
Ֆարահ նահանգում 40 ոստիկաններ, որոնք ավտոմեքենաներով պարեկում Էին կենտրոնական մայրուղին, գրոհի են ենթարկվել լեռնանցքի շրջանում: Վերջին ժամանակներս «Թալիբան»-ի զինյալները հաճախ են դարանակալում այս գլխավոր առեւտրական ճանապարհով անցնող մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներին: Այսպես, օգոստոսի 28-ին կոալիցիոն զորքերի ստորաբաժանումների համար վառելիք փոխադրող բենզատարների շարասյան վրա ահաբեկիչների հարձակումների հետեւանքով զոհվել Է տասը մարդ:
Դիտորդները նշում են, որ երկրում անվտանգության ապահովման գործառույթը տեղի ուժայիններին հանձնելուց հետո թալիբների գրոհների Էական աճ Է արձանագրվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում