Աննա Չեպմանը հիացած է հայերով
Նմանատիպ
Ռուս նշանավոր հեռուստահաողրդավարուհի Աննա Չապմանը Հայաստան և Արցախ կատարած այցելություններից հետո հայտարարել է, որ հիացած է հայերի մոտ առկա արժեքային համակարգով և ընտանիքի վերաբերյալ նրանց վերաբերմունքով:
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և ինձ ցնցեցին այն արժեքները, որոնք կան հայերի մեջ: Ես միշտ փորձել եմ գտնել այն ներքին արժեքները, որոնք ինքս ունեմ: Փորձել եմ փնտրել ռուսներին բնորոշ արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում շատ են փոխվել: Իսկ ահա հայերի մոտ ես հասկացա, որ ընտանեկան արժեքները վեր են դասվում ամեն ինչից և որից ես շատ բան սովորեցի:»- ասել է Չեպմանը «Новости-Армения»-ի հետ զրույցում:
Նա նաև ավելացրել է, որ Երևանը իրեն հիշեցրել է իր ծնդավայր Վոլգոգրադը, ուստի այստեղ ռուս լրագրողուհին իրեն զգացել է, ինչպես տանը:
Հիշեցնենք, որ Արցախ կատարած այցի պատճառով նա հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:
- Կարդացեք նաև` Բաքվի սև ցուցակը կհամալրեն ռուս հասարակական գործիչները