«Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին
24/06/2022 23:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, Times․am: «Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ 19.30-ին, Ֆրանսիայի հրապարակում:
Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ մինչ այդ՝ չորեքշաբթի օրը՝ ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում քննարկում տեղի կունենա ընդդիմադիր պատգամավորների հետ:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստանի 4-5 մարզում «Դիմադրության» շարժումը կոորդինացիոն խմբեր է ձևավորել, նա նաև հայտարարեց, որ Արցախում ևս շարժման օջախներ կձևավորվեն, Սփյուռքում ևս աշխատանքներն են տարվում այս ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում