ԱՄՆ-ը եւս մեկ Էսկադրային ականակիր Է ուղարկել Միջերկրական ծով
Նմանատիպ
ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել ուժեղացնել ռազմածովային ուժերի նավերի խմբավորումը Միջերկրական ծովի արեւելյան շրջանում եւ այնտեղ են ուղարկել «Ստաուտ» (Stout, DDG-55) Էսկադրային ականակիրը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:
«Ստաուտը» ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ Էսկադրային ականակիրը կդառնա այս տարածաշրջանում, նշել Է հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ Պարսից ծոցի գոտում այսուհետեւ կգտնվեն «Հարի Թրումեն» եւ «Նիմից» ավիակիրները: Նրանց խոսքով՝ Արաբական ծով ժամանած «Հարի Թրումենը» պետք Է փոխարիներ «Նիմիցին», որը պլանավորվում Էր վերադարձնել ռազմակայան: Սակայն դրա հրամանատարությանն սպասելու կարգադրություն Է արվել:
Վեցերորդ նավատորմի հրամանատարությունն ավելի վաղ որոշել Է տարածաշրջանում թողնել «Մահան» Էսկադրային ականակիրը, որի հերթապահության ժամկետն ավարտվել Է եւ որն ըստ պլանի պետք Է վերադառնար Նորֆոլկի ռազմակայան: Այսպիսով, այժմ Միջերկրական ծովում Է գտնվում չորս ամերիկյան ռազմանավ, որոնք հանդերձված են թեւավոր հրթիռներով: Դրանք են «Մահան», «Գրեյվլի», «Բերի» եւ «Ռեյմիջ» Էսկադրային ականակիրները:
Օգոստոսի 18-ին Արաբական ծով են ժամանել մի խումբ նավեր, որոնց կազմում են «Հարի Թրումեն» ավիակիրը, «Գյոտիսբերգ» եւ «Սան Ջաստինո» հրթիռակիր հածանավերը, «Բալքելի» եւ «Մեյսոն» Էսկադրային ականակիրները: Բացի դրանցից, գոտում են գտնվում «Նիմիցը» եւ օժանդակ նավերի խումբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում