Յուրի Շատունովի մահվան համար քրեական գործ է հարուցվել բժիշկների նկատմամբ

Յուրի Շատունովի մահվան համար քրեական գործ է հարուցվել բժիշկների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, Times․am: «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովի մահվան համար քրեական գործ է հարուցվել շտապօգնության բժիշկների նկատմամբ։ Այս մասին KP.RU-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է երգչի ներկայացուցիչ Արկադի Կուդրյաշովը, սակայն չի նշել պատճառը։

«Յուրան սեղանի մոտ հանկարծակի վատացավ, ծանր էր շնչում։ Մենք զանգեցինք շտապօգնություն, սակայն դիսպետչերն ասաց, որ ինքներդ բերեք, քանի որ ստիպված կլինեք երկար սպասել։ Մենք տարանք մոտական բժշկական կետ, այնտեղ մեզ ասացին, որ ծանր դեպք է և պետք է տեղափոխել հիվանդանոց։ Ուղարկեցին շտապօգնության բրիգադ՝ հին «Газель»-ով, որի մեջ նույնիսկ սարքավորումներ չկային։ Յուրան մահացավ ճանապարհին։ Ես կարծում եմ, որ նրան այլևս հնարավոր չէր փրկել։ Հիմա բժիշկների նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,-ասել է նա։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում