Ուկրաինան խնդրում է իրեն տրամադրել ծանր զինատեսակներ

Ուկրաինան խնդրում է իրեն տրամադրել ծանր զինատեսակներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը G7 անդամ երկրներից խնդրում է Կիևին տրամադրել ծանր զինատեսակներ։ Այս մասին հայտնում է РИА Новости։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանին կարելի է հաղթել միայն լայնածավալ պատժամիջոցներով և ուժեղացված ռազմական աջակցությամբ։ Նա նշել է, որ Արևմուտքը պետք է լայնամասշտաբ սահմանափակումներ մտցնի Ռուսաստանի բանկային համակարգի դեմ և կրկնապատկի գործող պատժամիջոցները։ Երմակը պահանջել է նաև Ռուսաստանին ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր։

«Եթե այդ ամենը չարվի, Ռուսաստանը դա կհամարի որպես թուլության նշան և կանգ չի առնի։ Այսօր ուժ է պետք Կրեմլին հաղթելու համար»,-շեշտել է Երմակը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում