Տեղի է ունեցել երկրաշարժ․ ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում

Տեղի է ունեցել երկրաշարժ․ ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, Times․am: Այսօր առավոտյան`տեղական ժամանակով ժամը 07:49-ին, Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՀ ԱԻՆ-ից` նշելով, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում