Ռուսաստանն օգոստոսի 30-ից արգելում Է խոզի մսի ներկրումը Բելառուսից
Նմանատիպ
«Ռոսսելխոզնադզորը» 2013 թվականի օգոստոսի 30-ից Բելառուսից խոզաբուծության արտադրանքի մատակարարումների սահմանափակումներ Է մտցնում:
Խոզի մսի մատակարարման սահմանափակումները մտցվում են Բելառուսում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետ կապված անբարենպաստ իրադրության պատճառով, ասված Է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Սաուրինի՝ Բելառուսի պետական գլխավոր անասնաբուժական տեսուչ Յուրի Պիվովարչիկին հղած նամակում:
Բելառուսական խոզի մսի ներկրման արգելքի մասին լուրը հայտնի Է դարձել երկու երկրների միջեւ լարվածության աճի ֆոնի վրա. Բելառուսում ձերբակալվել Է «Ուրալկալիումի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգարտները, իսկ Բելառուսի Քննչական կոմիտեն հայտարարել Է, որ կարող Է քրեական գործ հարուցվել «Ուրալկալիումի» բաժնետեր Սուլեյման Քերիմովի նկատմամբ:
Ռուսաստանը Բաումգարտների կալանավորման կապակցությամբ Մինսկին արդեն պատասխանել Է Բելառուսին նավթի մատակարարումների կրճատմամբ եւ բելառուսական կաթնամթերքի ներմուծման հնարավոր խնդիրների վերաբերյալ նախազգուշացմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում