Ալիևն արդեն սկսել է ընտրախախտումները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների շեմին հաճախակիացրել է այցերը երկրի շրջաններ: Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Ալիեւը նախօրեին այցելել է Սաբիրաբադի, Սաաթլըի եւ Աղջաբեդիի շրջաններ, որտեղ մասնակցել է մի շարք սոցիալ-տնտեսական օբյեկտների բացմանը:

Վերջին շաբաթների ընթացքում Ալիեւն այցելել է Ադրբեջանի շատ շրջաններ, ինչը ընդդիմության կողմից գնահատվում է որպես նախագահի թեկնածուի’ գաղտնի ընտրական արշավի անցկացում: Ալիեւի այցերը լայնորեն լուսաբանվում են ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներով:

«Դա անհավասար պայմաններում է դնում նախագահի մյուս թեկնածուներին, որոնք նախընտրական հանդիպումները կարող են անցկացնել միայն սեպտեմբերին 16-ին նախընտրական քարոզչության փուլն սկսվելուց հետո», -նշում է «Թուրան»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում