Այս տարի Բաքվում ՃՏՊ-ից 214 մարդ է մահացել
30/08/2013 14:53
Նմանատիպ
Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 28-ը Բաքվում 646 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Արդյունքում 214 հոգի մահացել, 681 հոգի էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է , «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության Պետական ճանապարհային ոստիկանության վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վագիֆ Ասադովը:
Նրա խոսքով’ պատահարների 51 տոկոսը կապված է եղել վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելու հետ, որոնց 47 տոկոսն ավարտվել է հետիոտներին հարվածելու միջադեպերով: Պատահարների 26 տոկոսը տեղի են ունեցել ճանապարհային գծանշանները խախտելու, 18 տոկոսն էլ’ ճամփաբաժաններն անցնելու կանոնները խախտելու հետեւանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում