Եվրամիությանը կամ Մաքսային միությանը Ուկրաինայի անդամագրվելը կորոշի հանրաքվեն. Վիկտոր Յանուկովիչ
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել Է, որ Եվրամիությանը կամ Մաքսային միությանը երկրի անդամագրվելը կորոշվի հանրաքվեով: Այդ մասին նա ասել Է ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել Է օգոստոսի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Եվրոպական Միությանը կամ Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության հարցն անպայման կորոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Երբ կլինի այն, մենք չգիտենք: Բայց անպայման կլինի: Երբ Եվրոպական Միություն կամ Մաքսային միություն մտնելու որոշումն ընդունվի, այդ ժամանակ ամեն դեպքում խնդիրն առանց հանրաքվեի չի լուծվի»,-հայտարարել Է Յանուկովիչը:
Հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահն անդրադարձել Է նաեւ գազի գնի նվազեցման շուրջ Ռուսաստանի հետ ընթացող բանակցություններին: Նա նշել Է, որ այդ կապակցությամբ Կիեւը «նվաստացուցիչ առաջարկություններ» Է ստանում:
Ուկրաինան արդեն առաջին տարին չԷ, որ փորձում Է հասնել ՌԴ-ի հետ կնքված գազի համաձայնագրերի վերանայման, դրա գինը համարելով չափազանցված, իսկ պարտավորագրերը՝ ստրկական, եւ փնտրում Է մատակարարումների այլընտրական աղբյուրներ:
«Այն առաջարկությունները, որոնք ստացվում են, դրանք նույնիսկ նվաստացուցիչ են: Մենք չենք կարող առեւտուր անել երկրի հաշվին»,-ասել Է Յանուկովիչը: Նախագահը չի ճշտել, թե ինչ առաջարկությունների մասին Է խոսքը:
Վիկտոր Յանուկովիչը նաեւ հայտարարել Է, որ Ուկրաինան 20 մլրդ դոլար Է կորցրել Ռուսաստանի հետ կնքված գազի պարտավորագրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում