Գերմանիան չի մասնակցի Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը
Նմանատիպ
Գերմանիան չի մասնակցի Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը: Այդ մասին ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել Է գերմանական «Նոյե օսնաբրյուկեր ցայտունգ» թերթին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը կհրապարակվի օգոստոսի 31-ին, սակայն դրանից առանձին հատվածներ հրապարակվել են օգոստոսի 30-ին, հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Գերմանիային չեն խնդրել մասնակցել գործողությանը»,-նշել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Վեստերվելեն հերթական անգամ ընդգծել Է, որ հետագա որոշումների ընդունման համար անհրաժեշտ Է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միասնական դիրքորոշումը»:
Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Mond թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է Սիրիայի դեմ ռազմական գործողությանը, նույնիսկ չնայած հակամարտությանը չմասնակցելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընդունած որոշմանը: «Յուրաքանչյուր երկիր սուվերեն իրավունք ունի մասնակցելու կամ չմասնակցելու գործողությանը: Դա վերաբերում Է ինչպես Մեծ Բրիտանիային, այնպես Էլ Ֆրանսիային»,-ասել Է Օլանդը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը դեմ է քվեարկել Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը, որը կոչված էր կանխել այդ երկրում քիմիական զենքի հետագա օգտագործումը: Վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանն աներկիմաստ հասկանալ է տվել, որ դեմ է Սիրիայում ռազմական գործողություններին, եւ խոստացել է այդ դիրքորոշմանը լ համապատասխան: «Ինձ համար պարզ է, որ բրիտանական խորհրդարանը ռազմական գործողություն չի ցանկանում Սիրիայում: Ես կգործեմ այդ դիրքորոշմանը համապատասխան»,- ասել է Դեւիդ Քեմերոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում