Իրանը լիարժեք չի կարողանում օգտվել նավթի վաճառքից ստացվող եկամուտներից
Նմանատիպ
ԱՄՆ-ի իշխանությունները համոզված են, որ Իրանը հարկադրված Է արտասահմանյան հաշիվներում պահել այն միջոցների գրեթե կեսը, որոնք ստացվում են նաթվի վաճառքից, ուստիեւ չի կարողանում լիարժեք օգտվել դրանցից: ԱՄՆ-ի վարչակազմի այս գնահատումը նրա ներկայացուցիչն օգոստոսի 30-ին հայտնել Է Associated Press-ին;
Այդ տեղեկությունների համաձայն, որոնք, ինչպես նշում են լրագրողները, հրապարակվում են առաջին անգամ, արտասահմանին նավթի մատակարարումներից Իրանի միջին եկամուտը 2013 թվականի առաջին կիսամյակում կազմել Է ամսական 3,4 միլիարդ դոլար: Այս գումարից մոտավորապես 1,5 միլիարդ դոլարը նստում Է այն հաշիներում, որոնց գործողությունը սահմանափակված Է պատժամիջոցների ռեժիմով:
Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ նավթի արտահանումից Իրանի ամսական եկամուտը երկու տարում նվազել Է 58 տոկոսով: 2011 թվականի կեսերին այս ցուցանիշը կազմել Է 8 միլիարդ դոլար, 2012 թվականին արդեն եղել Է 6,3 միլիարդ, իսկ այժմ կրճատվել Է եւս 2,9 միլիարդ դոլարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում