Գրեթե 7 հազար կանադացիներ ցանկանում են ընդմիշտ տեղափոխվել Մարս
Նմանատիպ
Գրեթե 7 հազար կանադացիներ ցանկություն են հայտնել ընդմիշտ տեղափոխվելու Մարս: Նրանք ուղարկել են Հոլանդիայի Mars One ընկերության ծրագրին մասնակցելու հայտ, որը մտադիր Է մինչեւ 2023 թվականը 6 միլիարդ դոլարով գաղութ հիմնել կարմիր մոլորակի վրա, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես հայտնել են ծրագրի կազմակերպիչները, հայտերի ներկայացման վերջին ժամկետը՝ օգոստոսի 31-ը, լրանալուց երկու օր առաջ ընկերության կայքում գրանցվել Է ավելի քան 165 հազար կամավոր 140 երկրներից՝ դրա համար վճարելով 5-ից մինչեւ 75 դոլար: Երբ ապրիլին ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Բաս Լանսդորպը հայտարարել Էր գաղութաբնակների ընտրություն սկսելու մասին, նա հույս Էր հայտնել, որ կգրանցվի առնվազն 1 միլիոն մարդ:
Առաջին վեց խումբը՝ յուրաքանչուրը չորսական մարդ, պետք Է կազմվի 2015 թվականին, ինչից հետո կսկվի դրանց յոթնամյա նախապատրաստումը մոլորակային առաքելությանը: Ենթադրվում Է, որ նախ Մարս կուղարկվեն մի քանի ռոբոտներ, որոնք 2016-ից մինչեւ 2020 թվականները կկառուցեն բնակելի եւ ծառայական մոդուլներ: Նորաբնակներով տիեզերաթռիչքի մեկնարկը պլանավորված Է 2022 թվականին, նրանց ժամանումը՝ 2023 թվականին:
Առանց հետադարձ տոմսի թռիչքը կտեւի շուրջ յոթ ամիս: Առաջին քառյակի մեջ կմտնեն երկու տղամարդ եւ երկու կին: Այնուհետեւ յուրաքանչյուր երկու տարին մեկ կսկսեն ժամանել այլ գաղութաբնակներ: Լանսդորպը նշել Է, որ Մարսում պաշտոնական լեզուն կլինի անգլերենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում