Իգոր Խաչատուրովն ազատ կարձակվի
11/07/2022 20:27

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, Times․am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ որոշեց փոփոխել Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն` դատարանը առանց առանձին սենյակ հեռանալու կարող է տվյալ փուլում որոշում կայացնել ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ, և դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը փոխել 1 մլն դրամ գրավով:
Գրավի գումարը կվճարի Իգոր Խաչատուրովի եղբայրը` Յուրի Խաչատուրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում