13.1 C
Yerevan

Աբովյանում դիմակավորված անձը բանկի աշխատակցի ազդրին ներարկում էր կատարել ու հակաթույնի դիմաց 500 000 դրամ պահանջել

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, Times․am: Հուլիսի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժին բանկերից մեկից տագնապի ազդանշան է ստացվել:

Բանկ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ տղամարդուն:

Նույն օրը, ժամը 13.00-ին, բանկի Կոտայքի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը հաղորդում է տվել, որ ժամը 12.10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գործող բանկի Կոտայքի մասնաճյուղի իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ:

Ժամը 13.40-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 42-ամյա տղամարդը «սուր էկզոգեն թունավորում անհայտ նյութով» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության՝ հայտնելով, որ բանկում անհայտ անձի կողմից ներարկում է ստացել:

Ստացված հաղորդումը կից փաստաթղթերի հետ ուղարկվել է նախաքննական մարմին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանություն:

spot_imgspot_img