Պատրաստ ենք ցանկացած օգնություն տրամադրել ՀՀ-ի արտաքին հետախուզական ծառայությանը. Նարիշկին․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, Times․am: Ռուսաստանը պատրաստ է մեթոդոլոգիական օգնություն տրամադրել Հայաստանի նոր բացվող արտաքին հետախուզական ծառայությանը և, ընդհանրապես, հայկական հատուկ ծառայություններին։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Ձեր հարցը վերաբերվում է հատուկ ծառայության ռեֆորմներին։ Արտաքին առանձին հետախուզական ծառայություն բացելը կամ չբացելը Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշելիք հարցն է։ Ռուսաստանը, ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը բոլոր դեպքերում, անկախ ձևաչափից, պատրաստ ենք տրամադրել ցանկացած մեթոդոլոգիական օգնություն, որովհետև մեր առջև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն», – ասել է Նարիշկինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում